ՀՀ ԱԳՆ. Արցախի հարցում ամենակարևորը 150,000 մարդու անվտանգությունն է

ՀՀ ԱԳՆ. Արցախի հարցում ամենակարևորը 150,000 մարդու անվտանգությունն է

PanARMENIAN.Net - Արցախի հարցում կարևորագույն խնդիրը 150,000 մարդու էքզիստենցյալ անվտանգության և անվտանգության ստատուսի ապահովումն է: Այդ մաիսն հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ստեփանակերտում Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպմանը՝ խսելով ներկայիս մարտահրավերների և առաջադրված խնդիրների մասին:

Հանդիպման ընթացքում քննարկել են երկուստեք փոխգործակցության, միջխորհրդարանական դիվանագիտության ակտիվացման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության թեմաներ, հայտնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

Արցախի խորհրդարանի ղեկավարը կարևորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հաճախակի հանդիպումները՝ արտաքին քաղաքական օրակարգի և առաջնահերթությունների հստակեցման համատեքստում: Այդ առումով, Աշոտ Ղուլյանն առանձնացրել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ միջազգային կառույցներում Արցախի Հանրապետության ներկայացման գործում:

Սեպտեմբերի 17-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն Արցախի իր գործընկեր Մասիս Մայիլյանի հետ քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացին առնչվող մի շարք հարցեր:Կողմերը շեշտել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական ոլորտային խորհրդակցությունների անցկացման կարևորությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---