Վարչապետը զորացրված սպաների հետ քննարկել է բնակարանի խնդիրը17 սեպտեմբերի 2018 - 15:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է երկարամյա ծառայությունից զորացրված սպաների նախաձեռնող խմբի ներկայացուցիչներին և լսել նրանց առաջարկությունները բնակարանային ապահովման հարցի լուծման կապակցությամբ, հայտնել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է տարիներ շարունակ կուտակված խնդրի լուծումը, և այդ նպատակով արդեն իսկ քննարկումներ են տարվում շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ: Կառավարության ղեկավարն առաջարկել է, և նախաձեռնող խմբի ներկայացուցիչները համաձայնվել են, որպեսզի խմբից մեկ ներկայացուցիչ ներգրավվի այդ գործընթացում՝ աշխատանքային ձևաչափով խնդրի լուծման իրատեսական մեխանիզմները և տարբերակները քննարկելու նպատակով: Ավելի վաղ, կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էր կազմակերպվել զորացրված սպաների ընտանիքները՝ պահաջելով լուծել իրենց բնակարանային խնդիրները: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |