Yerevan Today-ի խմբագիր. Առգրավվել են խմբագրության համակարգիչների կոշտ սկավառակները

Yerevan Today-ի խմբագիր. Առգրավվել են խմբագրության համակարգիչների կոշտ սկավառակները

PanARMENIAN.Net - Yerevan Today-ի խմբագրությունից իրավապահ մարմիններն առգրավել են համակարգիչների կոշտ սկավառակներ: «Ազատություն» ռադիոկայանի փոխնացմամբ, հայտնել է կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը՝ հավելելով, որ այժմ խմբագրության աշխատանքը կաթվածահար է եղել:

Նա հայտարարել է, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կայքի սեփականատերը չէ և իրավաբանորեն կապ չունի դրա հետ:

Նա ասել է նաև, որ խուզարկություն իրականացնելու համար իրավապահների այն պնդումը, թե Yerevan Today-ը բոլոր լրատվամիջոցներից առաջինն է տարածել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսված ձայնագրությունը:

ՀՀ քննչական կոմիտե Վանեցյանի և Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակումմի քանի հասցեում խուզարկություններ է իրականացնում:

Այդ թվում՝ իրավապահները խուզարկում են Yerevan Today լրատվական կայքի խմբագրության գրասենյակը: Կայքը հայտնի է, մասնավորապես, Մարտի 1-ի գործով մեղադրյալ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներն ակտիվորեն տարածելու շնորհիվ։ Ինքը՝ Քոչարյանը, օրերս հարցազրույց էր տվել կայքին, որտեղ քննադատել էր գործող իշխանություններին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---