«Սելֆիի ժամ»՝ Անկախության օրը. 100 մլն դրամ է հատկացվել տոնական միջոցառումներին18 սեպտեմբերի 2018 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ի միջոցառումների ցանկում այս տարի ընդգրկված կլինի «Սելֆիի ժամ» խորագիրը կրող միջոցառումը, որի շրջանակում ժամը 14:00-ից մեկ ժամվա ընթացքում Հանրապետության հրապարակում հանրությունը կկարողանա շփվել և լուսանկարվել հայտնի գործիչների հետ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Տոնական միջոցառումների շրջանակում Հանրապետության հրապարակին կից փողոցներում կտեղադրվի 10 բեմահարթակ, որտեղ կենդանի հնչողությամբ ելույթ կունենան մի շարք երաժշտական ժանրեր ներկայացնող խմբեր, հայտնում է Aysor.am-ը: Հանրապետության հրապարակում միջոցառումները կմեկնարկեն ժամը 12:00-ին՝ կավճանկարչության միջոցառումներով, որին կմասնակցի 2000 աշակերտ։ Դրան կհաջորդի «Վերնիսաժ» խորագրով գեղանկարների ցուցահանդեսը։ Ժամը 13:00-ին Ազատության հարապարակից կմեկնարկի փողային նվագախմբերի երթը։ Բացի մայրաքաղաքի կենտրոնից, տոնական միջոցառումներ կանցկացվեն նաև վարչական շրջաններում։ Քաղաքում միջոցառումները կամփոփվեն ժամը 23:00-ին տոնական հրավառությամբ: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանիխոսքով՝ միջոցառումների ֆինանսական մասը չի գերազանցել 100 մլն դրամի շեմը: Աղաջանյանը նաև նկատել է, որ միջոցառումները չեն ստվերի Երևանի ավագանու քարոզարշավի վերջին օրը` ընդգծելով, որ իրենք պատրաստվում են հրավեր ուղարկել քաղաքապետի 12 թեկնածուներին՝ մասնակցելու «Սելֆիի ժամ» խորագրի ներքո անցկացվելիք միջոցառմանը։ 1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ գերագույն խորհուրդը ընդունել է ՀՀ Անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |