Սեպտեմբերի 21-ին Երևանի մի շարք փողոցներում կարգելվի մեքենաների կայանումը

Սեպտեմբերի 21-ին Երևանի մի շարք փողոցներում կարգելվի մեքենաների կայանումը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներում, մասնավորապես, Հանրապետության և Շահումյան հրապարակներում արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը:

Նա կոչ է արել վարորդներին սեպտեմբերի 20-ի երեկոյան ժամը 24:00-ից սկսած դուրս բերել կայանած մեքենաներն այն հատվածներից, որտեղ բեմեր են տեղադրվելու, հայտնում է Aysor.am-ը:

«Արգելվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը սեպտեմբերի 21-ի առավոտյան ժամը 10:00-ից սկսած: Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցներում՝ Ամիրյան փողոցը Մաշտոցի պողոտայից սկսած փակ է լինելու, Աբովյան փողոցը փակ է լինելու Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկից սկսած, Նալբանդյանը՝ Սախարովի հրապարակից, Տիգրան Մեծ պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկից սկսած: Ընդհանրապես փակ է լինելու Վազգեն Սարգսյան փողոցը», - նշել է Սարգսյանը:

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների ցանկում այս տարի ընդգրկված կլինի «Սելֆիի ժամ» խորագիրը կրող միջոցառումը, որի շրջանակում ժամը 14:00-ից մեկ ժամվա ընթացքում Հանրապետության հրապարակում հանրությունը կկարողանա շփվել և լուսանկարվել հայտնի գործիչների հետ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանիխոսքով՝ միջոցառումների ֆինանսական մասը չի գերազանցել 100 մլն դրամի շեմը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---