Մեքսիկայի նորընտիր նախագահը հայտարարել է երկրի սնանկության մասին![]() 18 սեպտեմբերի 2018 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է իր երկրի սնանկության մասին: «Հնարավոր է, սնանկացման իրավիճակի պատճառով, որն առկա է երկրում, մենք չկարողանանք կատարել այն ամենը, ինչի մասին խնդրում է երկիրը, բայց պարզ է, որ, այո, մենք կարող ենք կատարել այն ամենն, ինչ խոստացել ենք ընտրարշավի ժամանակ»,-ասել է Օբրադորը կողմնակիցների հետ հանդիպմանը Նայարիտ նահանգում, գրում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Օբրադորն այլ կերպ էր արտահայտվում՝ նա խոստովանում էր խնդիրները, որ կան տնտեսության ոլորտում, սակայն նշում էր մակրոտնտեսական կայունությունն ու քաղաքական ճգնաժամի բացակայությունը: Իր ընտրարշավի ժամանակ ապագա նախագահը, որը ստանձնելու է պաշտոնը դեկտեմբերի 1-ին, խոստացել է կտրուկ ավելացնել թոշակների և երիտասարդների համար նախատեսված սոցիալական ծախսերը, կրճատել պաշտոնյաների վրա ծախսվող գումարները, վերլուծել էներգետիկ բարեփոխումների ընթացքն ու կնքված պայմանագրերը, ինչպես նաև երաշխավորել է, որ բենզինի և էլեկտրականության գները չեն բարձրանա: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |