ԶՈւ ԳՇ պետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդին. Քննարկվել է հայ-ամերիկյան ռազմական գործակցությունը

ԶՈւ ԳՇ պետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդին. Քննարկվել է հայ-ամերիկյան  ռազմական  գործակցությունը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Ջեֆրի Թոմսոնին` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կապակցությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---