ՀՀ կժամանեն «Խոստումը» ֆիլմի պրոդյուսերն ու Կալիֆորնիայի համալսարանի ռեկտորը

ՀՀ կժամանեն «Խոստումը» ֆիլմի պրոդյուսերն ու Կալիֆորնիայի համալսարանի ռեկտորը

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով սեպտեմբերի 18-ի երեկոյան Հայաստան կժամանեն Հայաստանի Ազգային հերոս, մեծ բարերար Քըրք Քըրքորյանի մերձավորագույն բարեկամ, ամերիկահայ հայտնի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանը և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքը:

Եռօրյա այցի ընթացքում Էրիկ Էսրաիլյանը և Ջին Բլոքը հանդիպումներ կունենան Հանրապետության նախագահի և վարչապետի հետ, կհյուրընկալվեն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին:

Նրանք կլինեն տարբեր կրթական հաստատություններում, կքննարկեն համատեղ կրթական, բարեգործական ծրագրերի իրականացման հնարավորությունները, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Էրիկ Էսրաիլյանը և Ջին Բլոքը կայցելեն նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---