Փաշինյանը՝ Զոհրաբյանին «քաղաքական տեռորի ենթարկելու» մասին. Կզբաղվեմ այդ հարցով, անողը կպատժվի

Փաշինյանը՝ Զոհրաբյանին «քաղաքական տեռորի ենթարկելու» մասին. Կզբաղվեմ այդ հարցով, անողը կպատժվի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին Աջափնյակում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու թեկանծուների ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե ինքը «քաղաքական տեռորի է ենթարկվում», զարմանք է հայտնել, որ նման բան կա և, որ անպայման կզբաղվի այդ հարցով:

«Զարմանալի է, ես անպայման կզբաղվեմ այդ հարցով, տեսնեմ՝ ով է տեռոր անում թեկնածուի հանդեպ: Եթե նման բան պարզվի, ապա անողը կպատժվի»,- ասել է վարչապետը:

Ավելի վաղ, Նաիրա Զոհրաբյանը ու բազմաթիվ այլ ԲՀԿ-ականներ հայտարարել են, որ օրեր շարունակ սոցիալական ցանցերում, կայքերում «տեղեկատվական տեռոր և ռեկետ է» իրականացվում իրենց դեմ, որին մասնակից են նաև Սփյուռքի եւ այլ նախարարությունների աշխատակիցներ՝ մոտ 1000 կեղծ օգտատերեր:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---