Սեուլն ու Փհենյանը պայմանավորվել են ապամիջուկայնացնել թերակզղին

Սեուլն ու Փհենյանը պայմանավորվել են ապամիջուկայնացնել թերակզղին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին մեկնարկած եռօրյա գագաթնաժողովի շրջանակում Հյուսիսային Կորեան և Հարավային Կորեան պայմանավորվել են ապամիջուկայնացնել Կորեական թերակղզին: Հյուսիսային Կորեան պարտավորվել է վերջնականապես փակել «Սոխե» հրթիռների փորձարկման հարթակն ու դադարեցնել թողարկման կայանքի շահագործումը; Այդ մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Փհենյանում Կիմ Չեն Ինի հետ հանդիպման ավարտին:

Շահագործման դադարեցումը պետք է իրականացվի ԿԺԴՀ հետ հակամարտության կարգավորման հետ առնչություն ունեցող երկրների փորձագետների ներկայությամբ: Հետագայում հնարավոր են նաև քայլեր, որոնք ուղղված կլինեն Յոնբյոնեի Միջուկային կենտրոնի աշխատանքի դադարեցմանը: Ըստ Հարավային Կորեայի նախագահի, դա տեղի կունենա, եթե ԱՄՆ-ն որոշ զիջումներ գնա Փհենյանին, գրում է Deutsche Welle-ն:

Կիմ Չեն Ինն իր հերթին հայտարարել է, որ մտադիր է Կորեական թերակղզին վերածել միջուկային զենքից զերծ տարածքի: Նա հայտնել է նաև, որ մտադիր է մոտ ապագայում այցելել Սեուլ: Դա կլինի առաջին նման այցը թերակզու բաժանումից հետո:

Հարավային Կորեայի նախագահը հայտնել է նաև, որ երկրները մտադիր են համատեղ հայտ ներկայացնել 2032-ի Օլիմպիադան անցկացնելու համար:

Սեպտեմբերի 18-ին Մուն Չժե Ինը տիկնոջ հետ ժամանել է Փհենյան: Սա հարավկորեացի առաջնորդի առաջին այցն է Հյուսիսային Կորեա վերջին 11 տարում: Բացի ԿԺԴՀ միջուկային ծրագրի դադարեցման հարցից օրակարգում են նաև երկու երկրների միջև հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Բացի այդ, Մուն Չժե Ինը մտադիր է նպաստել, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարության երկխոսությունը Վաշինգտոնի հետ շարունակվի:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---