Քոչարյանը՝ Պուտինի հետ ընկերության մասին. «Դա քիմիա է, որը չես բացատրի»

Քոչարյանը՝ Պուտինի հետ ընկերության մասին. «Դա քիմիա է, որը չես բացատրի»

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական մտերիմ հարաբերություններին, ասել է, որ այդ հարաբերություններն առանձնահատուկ են նրանով, որ իրենք երբեք չեն ստել միմյանց, այդ հարաբերությունները միշտ ազնիվ են եղել:

Պատասխանելով այն հարցին, թե ինչն է ընկած նման հարաբերությունների հիմքում՝ Քոչարյանն ասել է, որ դա քիմիա է, որը միշտ չէ, որ կարելի է բացատրել: «Դա կարող է լինել և անցած ուղին, ուղղակի անձնական համակրանքը...Չեմ կարծում, որ առանձին գործոն կա, դա գործոնների հանրագումար է, որոնք կուտակվում են և էմոցիոնալ սիներգիա ստեղծում մարդկանց միջև, ինչն էլ դառնում է այդ հարաբերությունները ցեմենտող բաղադրիչը»,-ասել է նա:

Ըստ «Կոմերսանտի», վերջերս հրապարակային դարձավ այն փաստը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընկերներ են: Ըստ պարբերականի, Քոչարյանին համարում են այն սակավաթիվ մարդկանցից մեկը, որի հետ Պուտինն իրոք մտերիմ է: Նրանց թիվին են պատկանում Քոչարյանի բացի Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին և Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը, նաև այլոք: Օգոստոսի 31-ին ՌԴ նախագահն անձամբ է շնորհավորել Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ, իսկ շնորհավորանքը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում:

«Իմ և Վլադիմիր Պուտինի նախագահության տարիներին մենք համագործակցում էինք: Մեր հարաբերությունները միանգամայն ազնիվ էին, իսկ արդյունքները տպավորիչ...Անշուշտ, ձևավորվեցին նաև անձնական հարաբերություններ: Մենք երբեք չենք ստել միմյանց: Այդ հարաբերությունները շատ անկեղծ էին, անմիջական: Եվ ես, և նա միշտ համարել ենք, որ խնդիրների մասին հարկավոր է ուղիղ խոսել, լուծել դրանք, պայմանավորվել՝ տարաձայնությունները չտանելով հրապարակային դաշտ...Նման երկար համագործակցությունը մերձեցրեց մեզ նաև զուտ մարդկային առումով»,-ասել է Քոչարյանը:

Քոչարյանը հավելել է, որ լուրջ մարդկանց մոտ ընկերություն չի առաջանում 1-2 շփումից կամ հանդիպումից: «Այդպես չի լինում: Ես շատ լուրջ եմ վերաբերվում «ընկեր» հասկացությանը...Նման հարաբերությունները տարիներով են ձևավորվում: Չեմ կարծում, որ մարդ կարող է 100 ընկեր ունենալ: Մեր ծանոթության երկրորդ տարում ես ինչ-որ քիմիա զգացի մեր միջև»,-ասել է նա:

«Մեր շփումը շարունակվել է նաև իմ նախագահությունից հետո: Ես դա ի ցույց չեմ դրել և չեմ փորձել կապիտալիզացնել... Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան»,-հավելել է Քոչարյանը:

Խոսելով իր և Պուտինի մտածելակերպի նմանության մասին՝ Քոչարյանն ասել է, որ աշխարհընկալումը բավականին նման է:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք դու-ով են Պուտինի հետ հարաբերությունները՝ Քոչարյանն ասել է, որ չի ցանկանում քննարկել այդ թեման: «Պուտինի հեռախոսազանգը լուրջ աջակցություն էր, սակայն ես երեբք ի ցույց չեմ դրել այդ հարաբերությունները»,-ասել է Քոչարյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---