Մեքենաներով ցորենի ներկրման արգելքը Վրաստան հետաձգվել է մինչև 2018-ի վերջ

Մեքենաներով ցորենի ներկրման արգելքը Վրաստան հետաձգվել է մինչև 2018-ի վերջ

PanARMENIAN.Net - Վրաստան ավտոտրանսպորտով ցորենի ներկրման արգելքը հետաձգվել է մինչև տարեվեջ: Այդ մասին ասվում է Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում:

«Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի որոշմամբ ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի ներմուծում-արտահանում հնարավոր կլինի իրականացնել մինչև 2018-ի վերջ(նախորդ ժամկետը հոկտեմբերի 1-ն էր)»,-ասվում է գրառման մեջ:

Վրաստանի բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներն ու վարորդները բողոքի ակցիաներ էին սկսել: Սեպտեմբերի 17-ից նրանք փակել են մուտքը Լիլո տնտեսական գոտի:

Նշվում է, որ այդ ընթացքում վրացական կառավարությունը փոփոխություններ կիրականացնի ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի փոխադրումների արգելքի որոշման մեջ։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վրաստանի կառավարությունը սեպտեմբերի 15-ից կարգելի ցորենի ներկրումը բեռնատարներով՝ փոխարենն առաջարկելով օգտվել ծովային ճանապարհով կամ երկաթուղով: Մինչդեռ Հայաստանը գրեթե ամբողջությամբ ներկրում է ցորենը Ռուսաստանից՝ Վրաստանի տարածքով, բեռնատարներով:Հայաստանը միջինը 280-300 հազար տոննա ցորեն է ներկրում տարեկան: 2017-ին ներմուծվել է մոտ 308.000 տոննա:Վրաստանի արգելքը կարող է հացահատիկի թանկացման պատճառ դառնալ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ2018-ի սեպտեմբերի 1-ից Փոթի նավահանգիստ -Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները կնվազեն 52%-ով: Այդ մասին ասվում էր «Հարավկովկասյան երկաթուղու» հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---