Բրիտանացի ճարտարապետները կոչ են անում փրկել «Զվարթնոցի» հին շենքը

Բրիտանացի ճարտարապետները կոչ են անում փրկել «Զվարթնոցի» հին շենքը

PanARMENIAN.Net - Բրիտանացի ճարտարապետները կոչ են անում փրկել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի հին կլոր շենքը: Այդ մասին ասվում է բրիտանական Daily Mail-ի հոդվածում՝ նվիրված օդանավակայանի թիվ 1 տերմինալին:

Նշվում է, որ շենքը «մոնոլիտ տիեզերական քաղաք է հիշեցնում գիտաֆանտաստիկ ժանրից, իսկ իրականում այն եզակի թանկարժեք քարերից էր խորհրդային թագում»:

«Զվարթնոց» օդանավակայանի թիվ 1 տերմինալը ողջունել է Կրեմլի VIP հյուրերին և այցելուներ է ընդունել ԽՍՀՄ ամբողջ տարածքից: Այժմ այն լքված է, փակի տակ և քանդման ենթակա:

Ինչպես նշում է պարբերականը, տերմինալի հին շենքը ժամանակին Եվրոպայի և Ասիայի խաչմերուկն էր, իսկ հիմա, շենք մտնելիս, ասես հայտնվում ես 1970-ականներում՝ ժամանման սրահում բետոնե և մարմարե պատերը քանդվում են, առաստաղից կաթում է, պատուհանները կամ վնասված են կամ չկան: Պատերին դեռ պահպանվել են խորհրդային շրջանի գովազդային վահանակները:

Առաջատար բրիտանացի ճարտարապետ Թիմ Ֆլինն ասում է, որ օդանավակայանը ճարտարապետության եզակի նմուշ է: Ճարտարապետը 14 տարի գրասենյակ է ունեցել Երևանում:

Ֆլինը հուսով է, որ Հայաստանի նոր, առավել ժողովրդավարական կառավարությունը, որն իշխանության է եկել մայիսյան թավշյա հեղափոխությունից հետո, կորոշի, որ «Զվարթնոցի» հին շենքը պատմական կառույց է, որը պետք է պահպանվի: Ճարտարպետը զգուշացնում է, որ որքան շատ շենքը մնա այս վիճակում, այնքան քիչ կլինեն այն փրկելու շանսերը:

Ավելի վաղ փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել Երևանի մի շարք կառույցներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու օգտին: Այդ կառույցների թվում է նաև «Զվարթնոցի» հին շենքը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---