ԿԲ-ն և առևտրային բանկերը կաշխատեն սեպտեմբերի 21-ին և 22-ին

ԿԲ-ն և առևտրային բանկերը կաշխատեն սեպտեմբերի 21-ին և 22-ին

PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերը կաշխատեն սեպտեմբերի 21-ին և 22-ին: Այդ մասին ասվում է Կենտրոնական բանկի հայտարարության մեջ:

Դա պայմանավորված է սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման և հաշիվների սպասարկման անհրաժեշտությամբ:

ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ սեպտեմբերի 21-ին և 22-ին (ժամը 9:00-ից 17:00-ն) ՀՀ կենտրոնական բանկում աշխատելու են համապատասխան ստորաբաժանումները:

Վերջիններս կապահովեն քաղաքացիների և կուսակցությունների կողմից նշված օրերին ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներին կանխիկ և անկանխիկ վճարումների սպասարկումը:

Սեպտեմբերի 21-ին և 22-ին աշխատող առևտրային բանկերի մասնաճյուղերի մասին կտեղեկացվի լրացուցիչ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---