ՆԱՏՕ փորձագետները վերապատրաստում են ՀՀ ռազմական հաստատությունների մասնագետներին20 սեպտեմբերի 2018 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-20-ը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների ավագ դասախոսական և մեթոդական կազմի ներկայացուցիչների համար ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետների կողմից անցկացվել է վերապատրաստման դասընթացի 1-ին փուլը, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Ծրագիրն իրականացվել է ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև 2018 թվականի գործակցության պլանի համաձայն: Արծարծվել են պաշտպանական ու ռազմական կրթության և ուսուցման բնագավառում կիրառվող դասավանդման մեթոդիկային, ակտիվ ուսուցման և դասընթացի նախագծման մեթոդներին, անհատական մոտեցման ռազմավարությանը, ուսումնական նպատակների նկատմամբ ուսուցման արդյունքների գերակայությանն առնչվող հարցեր: Վերապատրաստման դասընթացը նախատեսվում է իրականացնել 3 փուլով, ընդհանուր առմամբ` 1,5 տարի տևողությամբ: Ուշագրավ Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան Ամենաընթերցվողը բաժնում | Գերմանիայի կառավարությունն արտոնյալ վարկ կտրամադրի ՀՀ-ին Վարկի մարման ժամկետը նախատեսվում է մինչև 2030 թվականը Ստոլտենբերգ. ՆԱՏՕ–ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանն և տարածքային ամբողջականությանը Նա նաև ասել է, որ Հայստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետո Միշել. Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի Նա նշել է, որ Եվրամիությունը պետք է անցնի «պատերազմի տնտեսության» և ամեն ինչ անի Կիևի հաղթանակն ապահովելու համար Աբրահամյան. Ինչպես Սյունիքում «ճշգրտումներից» հետո Հայաստանը բան չստացավ, նույնը լինելու է Տավուշի դեպքում Նա նշել է, որ իշխանությունները, երբ տեսնում են կա հանրային ճնշում, հանրային անհամաձայնություն, առաջ են բերում շանտաժի էլեմենտը |