Արցախի ՊՆ ղեկավար. Պաշտոնապես հայտարարում եմ՝ 2016-ի ապրիլին վառելիքի չարաշահումներ չեն եղել

Արցախի ՊՆ ղեկավար. Պաշտոնապես հայտարարում եմ՝ 2016-ի ապրիլին վառելիքի չարաշահումներ չեն եղել

PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն, անդրադառնալով բանակում կատարվող չարաշահումներին, հայտարարել է, որ 2016-ի ապրիլին վառելիքի հետ կապված չարաշահումներ բանակում չեն եղել:

Անդրադառնալով ապրիլյան պատերազմին կատարված վառելիքի չարաշահումների մասին հայտարարություններին՝ Մնացականյանը նշել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Aysor.am-ը:

«Նման բան չի եղել, բոլոր վարորդները զորացրված են հիմա, բանակում չեն, որ կաշկանդվեն: Բոլորի տեղերը գիտեք, կարող եք հարցնել, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան երբևիցե չի եղել», - ասել է նա:

Խոսելով ընդհանուր առմամբ բանակում ի հայտ եկած չարաշահումների մասին՝ նա ասել է. «Չարաշահումներ որտե՞ղ չեն լինում, ամեն տեղ էլ լինում են»:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք չարաշահումների բացահայտումները շատացել են նոր իշխանությունների օրոք՝ Մնացականյանն ասել է.«Միշտ էլ դրան ուշադրություն է դարձվում, միշտ էլ բացահայտումներ լինում են»:

2017-ին ՀՀ քննչական կոմիտեն այն հարցին, թե ապրիլյան պատերազմից հետո ձերբակալված պաշտոնատար անձանց գործերի շրջանակում կան վառելիքի հետ կապված խախտումներ, չի պատասխանել:Պաշտպանության բանակում դիզվառելիքի հետ կապված խնդիրների մասով ՀՀ քննաչական կոմիտեում գործ չի քննվել:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---