Վրաստանի խորհրդարանը կվերադառնա Թբիլիսի

Վրաստանի խորհրդարանը կվերադառնա Թբիլիսի

PanARMENIAN.Net - 2019-ի հունվարին Վրաստանի խորհրդարանը կվերադառնա Թբիլիսի: Ըստ Վրաստանի Առաջին ալիքի, իշխաղ թիմում արդեն որոշում է կայացվել օրենսդիր մարմինը Թբիլիսի վերադարձնելու մասին: Համապատասխանաբար, կանոնակարգում, որն այժմ քննարկման է դրված, որպես խորհրդարանի տեղակայման վայր այլևս չի նշված Քութաիսին:

Վրաստանի խորհրդարանը Քութաիսի էր տեղափոխվել 2012թ.: Սահակաշվիլիի նախագահության օրոք որոշվեց բարձրագույն օրենսդիր մարմինը տեղափոխել մայրաքաղաքից՝ «Քութաիսին զարգացնելու և իշխանությունն ապակենտրոնացնելու» նպատակով:

Ինչ վերաբերում է Քութաիսիում խորհրդարանի շենքին, այն, հավանաբար, կհանձնվի ներքին գործերի նախարարությանը, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

Սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ, մեծամասնությունը դեմ է հանդես եկել Քութաիսիում մնալուն:

Խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի որոշմամբ, 2014-ին խորհրդարանական կոմիտեները սկսեցին գործել Թբիլիսիում: Վերականգնվեց նիստերի դահլիճը:

Վրաստանի խորհրդարանը 1990-ականների սկզբից մինչև 2012 թվականը տեղակայված էր Թբիլիսիում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---