Ալիև. Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակ Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս չի ստանա

Ալիև. Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակ Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս չի ստանա

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակ Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս չի ստանա: Այդ մասին նա հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի ստեղծման 100-ամյակի կապակցությամբ գումարված Միլի մեջլիսի հանդիսավոր նիստում:

Ալիևը հավելել է, թե Ադրբեջանը չի փոխելու իր սկզբունքային դիրքորոշումը, հայտնում է Ինտերֆաքս-Ադրբեջանը:

Ալիևը ասել է նաև, որ «ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ուղին Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովումն է»:

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն, անդրադառնալով Ալիևի հայտարարությանն, ասել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն ամրագրված է կառավարության ծրագրում,հայտնում է Aysor.am-ը:

«Եթե որևէ մեկը կասկածի տակ է առնում մեր դիրքորոշումը և դրա հնարավոր փոփոխությունը, ապա կարող է ևս մեկ անգամ կարդալ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը: Այն հստակ ամրագրված է կառավարության ծրագրում, որը հաստատել է խորհրդարանը», - նշել է Բալայանը:

ՀՀ կառավարության ծրագրում ասվում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում բացառապես խաղաղ գործընթացով, որի հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարությունը և ինքնորոշման իրավունքը։ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են:

Կառավարությունը համոզված է, սակայն, որ բանակցությունների արդյունավետության բարձրացման նպատակով էական նշանակություն ունի խաղաղության հաստատման համար համապատասխան մթնոլորտի առկայությունը եւ կողմերի ագրեսիվ հռետորաբանության բացակայությունը։ Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը որպես հակամարտության հիմնական կողմ պետք է որոշիչ ձայն և ներգրավվածությու ն ունենա իրա- կան և տևական խաղաղ հանգուցալուծման գործընթացում

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---