Gallup. Ավագանու ընտրություններում քաղաքացիների 60,6%-ը պատրաստվում է քվեարկել «Իմ քայլի» օգտին

Gallup. Ավագանու ընտրություններում  քաղաքացիների 60,6%-ը  պատրաստվում է քվեարկել «Իմ քայլի» օգտին

PanARMENIAN.Net - Gallup International Association-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ընկերության անցկացրած հարցման արդյունքներով, Երևանի ավագանու ընտրություններում քաղաքացիների 60,6%-ը պատրաստվում է քվեարկել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի օգտին, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը:

Անցողիկ շեմը կհաղթահարեն նաև «Բարգավաճ Հայաստան» և «Լույս» քաղաքական ուժերը. նրանց օգտին քվեարկել է պատրաստվում ընտրողների համապատասխանաբար՝ 9,2%-ը և 4,3%-ը: Հարցման արդյունքներով՝ «Երկիր Ծիրանին» կհավաքի ձայների 1,3%-ը, «Ժառանգությանը»՝ 1,1%-ը, ՀՅԴ՝ 0,8%-ը , «Օրինաց Երկիրը»՝ 0,7%-ը%-ը:

Հրաժարվել է պատասխանել հարցվածների 11,6%-ը, դժվարացել է պատասխանել 8,9%-ը:

Ընտրություններին միանշանակ մասնակցելու է հարցվածների 72,9%-ը, ավելի շուտ մասնակցելու է 13,7%-ը, ավելի շուտ չի մասնակցելու 3,6%-ը, հաստատ չի մասնակցելու 8,7%-ը, իսկ 1,1%-ը դժվարացել է պատասխանել:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---