ԲՀԿ-ականները փորձել են տապալել ընտրախախտումների մասին «Անկախ դիտորդի» ասուլիսը (վիդեո)

ԲՀԿ-ականները փորձել են տապալել ընտրախախտումների մասին «Անկախ դիտորդի»  ասուլիսը

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի շարք անդամներ, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ներխուժել են «Մեդիա կենտրոն»՝ փորձելով տապալել «Անկախ դիտորդ» դաշինքի մամուլիս ասուլիսը։

«Անկախ դիտորդի» անդամ Դանիել Իոաննիսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հավաստի ապացույցներ են ձեռք բերվել, որ «Բարգավաճ Հայաստանը» հանրահավաքներին մասնակցելու համար մարդկանց ապօրինաբար վճարել է: Ավելին, ԲՀԿ-ի ներկայացուցիչները վախեցնում է իրավաօահներին ազդարարողներին։

Վահե Էնֆիաջյանը հայտարարել է, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Էնֆիաջյանին ուղեկցող երիտասարդները բղավել են դիտորդների վրա՝ «Չշշկռե՛ս», այնուհետև հեռացել են:

Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ իրենք ունեն ձայնագրություններ, տեղեկատվությունը մի քանի անգամ են ստուգել, համոզվելով, որ մի քանի աղբյուրներից գալիս է տեղեկատվությունը, միայն նոր հրապարակել են:

«Հստակ գիտակցում ենք այսպիսի փաստերի հրապարակման պատասխանատվությունը։ Մենք հիմա չենք հրապարակում աղբյուրների անունները, որպեսզի հետաքննությունը շարունակվի և հետագայում միգուցե ավելի շատ տեղեկություն կարողանանք ձեռք բերել»։

Ըստ Իոաննիսյանի՝ իրենց ձեռքի տակ եղած փաստերն ամբողջությամբ հրապարակելու են և իրենք խոսում են նրանից, ինչը կարող են փաստերով ապացուցել։ Դիտորդներն իրենց ձեռքի տակ եղած փաստերը շուտով կներկայացնեն ոստիկանություն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---