Փաշինյանը՝ ԲՀԿ շտաբը խուզարկելու մասին․ Ոստիկանության գործողությունները հիմնավորված էին

Փաշինյանը՝ ԲՀԿ շտաբը խուզարկելու մասին․ Ոստիկանության գործողությունները հիմնավորված էին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին՝ Երևանի ավագանու ընտրություններին նախորդող լռության օրվա ընթացքում ոստիկանության գործողությունները ԲՀԿ շտաբերից մեկում եղել են հիմնավորված։ Նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավագանու ընտրություններին իր քվեարկությունը կատարելուց հետո։

Միաժամանակ Փաշինյանը նշել է, որ եթե լինի ոստիկանության գործողությունների ապօրինության որևէ ապացույց, դրանք անպայման կքննարկվեն։

Ոստիկանությունը՝ ընտրակաշառքի հետքերով գնալով, խուզարկել է ԲՀԿ շտաբերից մեկն Աջափնյակում։ Կուսակցության թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է սուտ մատնության մասին, պահանջելով ոստիկանապետ Վալերի Օսիպյանից պարզել դրա հեղինակին։ Նա նաև ասել է, որ դիմել է ԵՄ դեսպաններին՝ տեղեկացնելով, ԲՀԿ-ի հետապնդման մասին:

Փաշինյանն, իր հերթին, հերքել է ԲՀԿ հանդեպ հետապնդման մեղադրանքները։ «Такие вопросы задаете – неудобно отвечать», - կատակել է նա, պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---