Բաքվի փողոցները հեղեղվել են, ցեխահրաբուխ է ժայթքել (վիդեո)

Բաքվի փողոցները հեղեղվել են, ցեխահրաբուխ է ժայթքել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին Բաքվի Ղարադաղի շրջանում հրաբուխ է ժայթքել: Օտմա-Բոզդաղ ցեխահրաբխի ժայթքումը տեղի է ունեցել առավոտյան ժամերին և դեռևս շարունակվում է: Այդ տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը, գրում է Trend-ը:

Բոցի բարձրությունը հրաբխի խառնարանում հասնում է 200-300 մետրի: Նշվում է նաև, որ տարածքում առաջացել են բազմաթիվ ճաքեր, մինչև 40 մ խորությամբ:

Սեպտեմբերի 23-ի վաղ առավոտից նաև Բաքվի փողոցներն են հեղեղվել՝ հորդառատ անձրև է տեղացել:

Ջրով են ծածկվել Ադրբեջանի մայրաքաղաքի գլխավոր փողոցներն ու պողոտաները: Սոցցանցերի օգտատերերը լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակում:

Հեղեղվել են նաև մետրոպոլիտենի կայարաններից մի քանիսը: Մասնավորապես, ջրածածկ են «Մեմար Աճեմի» մետրոյի կայարանի մուտքն ու ելքը, գրում է Haqqin.az-ը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---