Միրզոյան. Նորմալ եմ գնահատում ընտրությունների ընթացքը

Միրզոյան. Նորմալ եմ  գնահատում ընտրությունների  ընթացքը

PanARMENIAN.Net - ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը մասնակցել է Երևանի ավանագանու ընտրությունների քվեարկությանը. նա նորմալ է գնահատել ընտրությունների ընթացքը:

«Կարծես, թե ընտրությունները խաթարող որևէ բան չի նկատվել», - նշել է նա:

Առաջին փոխվարչապետը չի մեկնաբանել սեպտեմբերի 22-ին ավագանու ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակի շտապում ընտրակաշառք բաժանելու մասին հաղորդումն ու ոստիկանության խուզարկությունն այստեղ:

«Եկեք, ես չմեկնաբանեմ։ Եղել են ահազանգեր, և իրավապահները արձագանքել են, կատարել են իրենց պարտականությունները», - նշել է նա:

Ավելի վաղ, մի քանի ահազանգ է հնչել ընտրակաշառք բաժանելու դեպքի առթիվ: Հարուցվել է քրգործ, որը 3-րդ նմանատիպ գործն է: Մինչև այդ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով ևս երկու քրեական գործեր հարուցվել են Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն, ինչպես նաև Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություններում:

Ոստիկանությունը, ահազանգի հիման վրա, խուզարկություն է իրականացրել նաև ԲՀԿ-ի Աջափնյակի շտաբում: Իսկ սեպտեմբերի 22-ին կուսակցության մի շարք անդամներ, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ներխուժել են «Մեդիա կենտրոն», փորձել տապալել «Անկախ դիտորդ» դաշինքի մամուլի ասուլիսը, վեճ հրահրել:

Սեպտեմբերի 23-ին Երևանում ավագանի են ընտրում։ Ընտրություններին մասնակցում է 12 ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։ Դրանք են ԲՀԿ-ն, «Երևանի հանրությունը», «Երևանցիներ» դաշինքը, «Երկիր ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, «Իմ քայլը» դաշինքը, «Լույս» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայք հայկազուններ» կուսակցությունը, «Ռեֆորմիստները» և ՕԵԿ-ը: Ընտրական տեսամասերն աշխատելու են 12 ժամ՝ 8։00-ից 20։00-ն: Ոստիկանության վերջնական տվյալներով, քվեի իրավունք ունի 848,343 երևանցի։

Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո մի քանի քաղաքացիական նախաձեռնություն պահանջում էին Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ինքը՝ Մարգարյանը, հայտարարում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն հուլիսի 9-ին լքեց քաղաքապետի աթոռը, որ զբաղեցնում էր 2011 թվականի նոյեմբերից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---