Քաղաքացիները չափից դուրս զգոն են. Հարսանիքը շփոթել են ընտրակեղծիքի հետ

Քաղաքացիները չափից դուրս զգոն են. Հարսանիքը շփոթել են ընտրակեղծիքի հետ

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածու Իզաբելա Աբգարյանին քաղաքացիներն ահազանգել են երևանյան շենքերից մեկի բակում կուտակումների մասին: Աբգարյանը մեկնել է դեպքի վայր, տեսախցիկը միացրած մոտեցել շքամուտքի մոտ խմբված տղամարդկանց և պարզել, որ հավաքվածները հարսանեկան հանդիսության հյուրեր են: Այս մասին ֆեյսբուքյան իր հաշվում գրել է ինքը՝ ավագանու թեկնածուն:

«Ահազանգի հետքով հարսանիք էի գնացել, շքամուտքի մոտ բնակիչները կուտակված տղամարդիկ էին նկատել», - գրել է նա:

Սեպտեմբերի 23-ին Երևանում ավագանի են ընտրում։ Ընտրություններին մասնակցում է 12 ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։ Դրանք են ԲՀԿ-ն, «Երևանի հանրությունը», «Երևանցիներ» դաշինքը, «Երկիր ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, «Իմ քայլը» դաշինքը, «Լույս» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայք հայկազուններ» կուսակցությունը, «Ռեֆորմիստները» և ՕԵԿ-ը: Ընտրական տեսամասերն աշխատելու են 12 ժամ՝ 8։00-ից 20։00-ն: Ոստիկանության վերջնական տվյալներով, քվեի իրավունք ունի 848,343 երևանցի։

Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո մի քանի քաղաքացիական նախաձեռնություն պահանջում էին Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ինքը՝ Մարգարյանը, հայտարարում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն հուլիսի 9-ին լքեց քաղաքապետի աթոռը, որ զբաղեցնում էր 2011 թվականի նոյեմբերից:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---