Ղարաբաղի խնդրի վերջնական կարգավորման ժամանակ պետք է հաշվի առնվեն իրավական, պատմական եւ մշակութային գործոնները

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան շարժման 20-ամյակին նվիրված գիտաժողովը կոչված է հրավիրելու միջազգային հանրության ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրավական հիմքի վրա: Այդ մասին Ստեփանակերտում հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը: Նրա խոսքերով, վերջին 20 տարիներին Ղարաբաղը չի գտել իր վերջնական կարգավորումը:



«Տվյալ միջազգային կոնֆերանսը նպատակ ունի վեր հանելու հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտները, ինչպես նաեւ դրանից բխող խնդիրներն ու առաաջնայնությունները: Ղարաբաղյան շարժման գլխավոր նպատակն էր Ղարաբաղի տեղական բնակչության տեղահանման կանխումը, հարեւանների հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու ձեւերի եւ միջոցների ընտրության իրավունքի ապահովումը, ինչպես նաեւ հարազատ հողի վրա ազատ ապրելու իրավունքը: Ինչպսին էլ լինեն հակամարտության կարգավորման ջանքերը, վերջնական կարգավորման ժամանակ պետք է հաշվի առնվեն իրավական, պատմական, մշակութային եւ այլ գործոններ»,- ընդգծել է Ղուլյանը:



Նրա կարծիքով, բանակցային գործընթացում ներկայիս «արգելակումը» եւ փակուղային իրադրության մշտական սպառնալիքը խոսում են որոշակի թերըմբռնման մասին: Ընդ որում, նա նշել է, որ դեռեսւ կան փաստեր եւ ռեսուրսներ, որոնց օգտագործումը կարող է խթանել բանակցային գործընթացը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:



Կոնֆերանսի աշխատանքներում մասնակցում են քաղաքագետներ եւ փորձագետներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայից, Հայաստանից, Իրանից, Աբխազիայից, Հարավային Օսիայից, Մերձդնեստրից եւ Լեռնային Ղարաբաղից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---