Մնացականյանը Նյու Յորքում կհանդիպի Մամեդյարովին

Մնացականյանը Նյու Յորքում կհանդիպի Մամեդյարովին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Նյու Յորքում տեղի է ունենալու Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանիարտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Այն կլինի երկու երկրի արտգործնախարարների երկրորդ հանդիպումը: Մամեդյարովի և Մնացականյանի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 11-ին Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

Ավելի վաղ, ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստին» գրել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից կա առաջարկ հանդիպման մասին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---