ՀՀ բնական գազի մատակարարումը Վրաստանի տարածքով ժամանակավորապես դադարեցվել է

ՀՀ բնական գազի մատակարարումը Վրաստանի տարածքով ժամանակավորապես դադարեցվել է

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-26-ը Հայաստան բնական գազի մատակարարումը Վրաստանի տարածքով ժամանակավորապես դադարեցվել է: Այդ մասին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին է պաշտոնապես տեղեկացրել Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը:

Գազամատակարարումը կդադարեցվի Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով:

Հայաստանի գազամատակարարումը դադարեցվել է ժամը 07:00-ից: Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին, ասվում է «Գազպրոմ Արմենիայի» հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---