Bloomberg. ՀՀ-ն Եվրոպայի ամենաարագ աճող զբոսաշրջային ուղղությունների 10-յակում է24 սեպտեմբերի 2018 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Եվրոպայի ամենաարագ աճող զբոսաշրջային ուղղությունների 10-յակում է: Այդ է վկայում Bloomberg միջազգային գործակալության Luxury Travel հավելվածի եվրոպացի զբոսաշրջիկների թվում առավել պահանջված ուղղությունների վարկանիշը, որը կազմվել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) 2017-ի տվյալների հիման վրա: Հայաստանում 2017-ին զբոսաշրջության ոլորտի աճը կազմել է 18,65%, երկիրը զբաղեցրել է վարկանիշի 10-րդ հորիզոնականը: «Հայաստանը հրապուրիչ մայրաքաղաք ունի, և այո, ամենահայտնի հայերից են նաև Քարդաշյանները: Ծանոթությունը տեղի ավանդույթներին, լավաշի պատրաստման վարպետության դասերը, այցելությունները կոնյակի գործարանների և հին վանքեր՝ ահա, ինչ կարող են գտնել զբոսաշրջիկները Հայաստանում»,-ասել է աշխարհի ամենահին զբոսաշրջային ընկերություններից մեկի՝ Cox & Kings-ի ներկայացուցիչ Ուորեն Չանգը: Վարկանիշում ընդգրկվել են նաև Սան Մարինոն, Վրաստան, Իսրայելը, Իսլանդիան, Մակեդոնիան, Մոլդովան, Թուրքիան, Բոսնիան և Հերցոգովինան և Ադրբեջանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Թավրիզում ՀՀ հյուպատոսություն կբացվի Նշվում է, որ ՀՀ–ն քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ |