Մեսսին չի մասնակցի ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը

Մեսսին չի մասնակցի ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը

PanARMENIAN.Net - Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չի մասնակցի Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) մրցանակաբաշխությանը:

Արգենտինացի ֆուտբոլիստն անձնական պատճառներով չի կարողանա մասնակցել միջոցառմանը, որը կկայանա Լոնդոնում սեպտեմբերի 24-ին, գրում Gazeta.ru-ն Mundo Deportivo-ի վրա հղումով:

Մեսսին հայտնվել է Ֆերենց Պուշկաշի մրցանակի հավակնորդների թվում, որոնց հանձնվում է խաղաշրջանի ամենագեղեցիկ գոլի համար մրցանակը:

2018-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին են հավակնում Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռոնալդուն չի մեկնի Լոնդոն և չի մասնակցի ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---