Ավինյանի գրասենյակ. Աճեմօղլուի այցը ՀՀ հնարավոր չէր մասնավոր խնդիրների պատճառով

Ավինյանի գրասենյակ. Աճեմօղլուի այցը ՀՀ հնարավոր չէր մասնավոր խնդիրների պատճառով

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի այցը Հայաստան հնարավոր չի եղել մասնավոր խնդիրների պատճառով: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Ըստ գրասենյակի, ՀՀ կառավարությունը մշտական կապի մեջ է Աճեմօղլուի հետ, և նա պատրաստակամություն է հայտնել կառավարությանը աջակցելու:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան էր հրավիրել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, «Ինչու են պետությունները ձախողում» (Why Nations Fail) հիմնարար աշխատության հեղինակ Աճեմօղլուն: Վերջինս դրական արձագանք է տվել վարչապետի հրավերին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---