Թրամփը Կիմ Չեն Ինին բաց և ցնցող մարդ է համարում25 սեպտեմբերի 2018 - 11:42 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինն իրենց նախորդ հանդիպմանը ներկայացել է «որպես շատ բաց և ցնցող մարդ»: Այդ մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ հանդիպմանը ՄԱԿ կենտրոնակայանում: Թրամփը նշել է, որ բավականին շուտով սպասվում է նրա հետ երկրորդ հանդիպումը, գրում է «Վեդոմոստին» Reuters-ի վրա հղումով: Ինչպես Kyodo գործակալությանն է պատմել Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի աշխատակիցը, Մուն Չժե Ինը Թրամփին է փոխանցել Կիմ Չեն Ինի ուղերձը: Նամակի բովանդակությունը չի հրապարակվում: Թրամփն ու Կիմ Չեն Ինը հանդիպել են հունիսի 12-ին Սինգապուրում: Նախագահները հռչակագիր են ստորագրել, որի համաձայն Փհենյանը պարտավորվում է աստիճանաբար հրաժարվել միջուկային զենքից, իսկ ԱՄՆ-ն՝ անվտանգության երաշխիքներ տրամադրել Հյուսիսային Կորեային: Օգոստոսին Սպիտակ տունը հայտարարեց, որ Թրամփը ցանկանում է կրկին հանդիպել Կիմ Չեն Ինի հետ: Սակայն, օգոստոսի վերջում ԱՄՆ նախագահը չեղարկեց Մայք Փոմփեոյի այցը ԿԺԴՀ Փհենյանից «թշնամական նամակի» պատճառով, գրել է The Washington Post-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք |