ՀՀ-ն ուզում է 2 լոգիստիկ կենտրոն ստեղծել ՌԴ տարածքում

ՀՀ-ն ուզում է 2 լոգիստիկ կենտրոն ստեղծել ՌԴ տարածքում

PanARMENIAN.Net - Հայաստանը շահագրգռված է լոգիստիկ կենտրոններ ստեղծել Հյուսիսային Կովկասի տարածքում: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

«Հյուսիսային Կովկասը հատուկ նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ այդ տարածքով է անցնում երկրի ամբողջ տրանսպորտային հաղորդակցությունը: Մենք մի քանի նախագիծ ենք նախանշել: Մասնավորապես, ես արդեն եղել եմ Կովկասի մի քանի շրջաններում՝ մի քանի լոգիստիկ կենտրոնների ստեղծման առնչությամբ»,-ասել է դեսպանը Կովկասի նախարարությունում շնորհանդեսի ավարտին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա, այժմ մշակվում է Ռուսաստանի տարածքում 2 նմանատիպ կենտրոնի ստեղծման նախագիծը, որտեղ կկուտակվեն Հայաստանից եկող բոլոր ապրանքները, իսկ հետո կբաշխվեն ըստ ՌԴ տարածաշրջանների: Այդ կենտրոններում ապրանքներն ավտոմեքենաներից կբեռնաթափվեն և կբեռնվեն երկաթուղային տրանսպորտ:

Ամռան ամիսներին մեծ կուտակումների էին նկատվում Վերին Լարսի անցղակետում: Լարսի անցակետը, համաձայն կանոնակարգի, ունի նախագծային անձնագիր, ըստ որի՝ այն օրական պետք է սպասարկի առավելագույնը 170 բեռնատար ավտոմեքենա, 3000 ֆիզիկական անձի, սակայն օգոստոսի 5-ի դրությամբ փաստացի սպասարկվել է 500 բեռնատար մեքենա և 15 հազար քաղաքացի:

Ռուս գործընկերների փոխանցմամբ՝ քանի որ անցակետում առաջնահերթությունը տրվում է մարդատար ավտոմեքենաներին, հետևաբար, ուղղակի փոխկապակցված ձևով, բեռնատար մեքենաների թողունակությունը նվազել է: Երբ լինում են մարդատար տրանսպորտային միջոցների կուտակումներ, Լարսի անցակետի սպասարկող բոլոր ուղիները տեղափոխվում են սպասարկելու մարդատար մեքենաներին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---