ՌԴ-ում կարող են արգելել ՀՀ վարորդական իրավունքով աշխատանքը

ՌԴ-ում կարող են արգելել ՀՀ վարորդական իրավունքով աշխատանքը

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի քննարկմանը օրինագիծ է ներկայացված, որն արգելում է վարորդ աշխատել այլ երկրի, այդ թվում ՀՀ վարորդական իրավունքով:

«Անվտանգ ճանապարհային երթևեկության մասին» գործող օրենքում ևս կա նման դրույթ, սակայն, բացառություն է արված ԵՏՄ անդամ երկրների՝ ՀՀ, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիների, ինչպես նաև այն երկրների համար, որտեղ պաշտոնական լեզուն ռուսերենն է (Հարավային Օսիա):

Օրինագծի հեղինակն է սենատոր Ախմատ Սալպագարովը Կարաչաեվո-Չերկեսիայից: Նա նշել է, որ օտարերկրացի վարորդների մասնակցությամբ ՃՏՊ-ների քանակն աճել է: Իսկ քանի որ նրանց թիվը շատ է տաքսի ծառայություններում, դա անդրադառնում է ամբողջ ոլորտի հեղինակության վրա, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Ըստ ՌԴ ՆԳՆ տվյալների, 2018-ի առաջին 6 ամսում օտարերկրյա վարորդների մասնակցությամբ 2 395 վթար է գրանցվել, զոհվել է 246 մարդ: Ընդհանուր առմամբ այդ ժամանակահատվածում ՌԴ-ում 60.000 ՃՏՊ է եղել: Այսինքն օտարերկրացիների մասնակցությամբ վթարների քանակը հասնում է 3 տոկոսի, ինչը մեծ թիվ չէ, սակայն այլ տվայլներ են առանձին Մոսկվայի շրջանում և Պետերբուրգում, որտեղ դրանց քանակն արդեն հասնում է 14 և 12 տոկոսի համապատասխանաբար:

2017-ի հունիսի 1-ից ՌԴ-ում արգելվել է որպես վարորդ աշխատանքի ընդունել այն ներգաղթյալներին, որոնք չունեն ՌԴ վարորդական իրավունք, բացառությամբ ԵՏՄ երկրներից եկածների: Որպես վարորդ աշխատող օտարերկրացիները պետք է ռուսական նմուշի վարորդական իրավունք ունենան, որի բացակայության դեպքում օրինախախտները կտուգանվեն 50.000 ռուբլիով:

«Օրենքում փոփոխություններ անելու անհրաժեշռությունն առաջացավ 2013 թվականին Պոդոլսկում Հայաստանցի վարորդ Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարից հետո, որի ընթացքում զոհվեց 18 մարդ, ևս 40-ը՝ վիրավորվեց»-գրում է կայքը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---