Հյուսիսային Իռլանդիայում զբոսաշրջիկներին այցեր կառաջարկեն դեպի «Գահերի խաղի» նկարահանման վայրեր

Հյուսիսային Իռլանդիայում զբոսաշրջիկներին այցեր կառաջարկեն դեպի «Գահերի խաղի» նկարահանման վայրեր

PanARMENIAN.Net - 2019-ին Հյուսիսային Իռլանդիա այցելող զբոսաշրջիկները հնարավորություն կունենան այցելելու «Գահերի խաղը» սիրված սերիալի նկարահանման վայրեր: Դրանք զբոսաշրջային տեսարժան վայրեր կդառնան: Սերիալի երկրպագուները կկարողանան անձամբ ծանոթանալ Վեսթերոսի աշխարհին: Նաև նախատեսվում է տուրեր կազմակերպել դեպի Բանբրիջ քաղաքում գտնվող Linen Mill Studios ստուդիա: Այնտեղ կներկայացվի նկարահանումների ռեկվիզիտը, հագուստները, զենքը, դեկորացիաները, գրում է ՌԻԱ Նովոստին The Irish Times-ի վրա հղումով:

Զբոսաշրջությունը Հյուսիսային Իռլանդիայում վաղուց է ծաղկում, այդ թվում «Գահերի խաղի» շնորհիվ: Այնտեղ կան թեմատիկ ավտոբուսային շրջայցեր, հատուկ քարտեզներ և հավելվածներ հեռախոսների համար:

Բելֆասթում, Օլսթերի թանգարանում գոբելեն է բացվել, նվիրված էպոսի առանցքային պահերին, իսկ տարածաշրջանի հաստատություններում մի քանի քանդակազարդ դուռ է տեղադրված՝ շոուի մոտիվներով:

Ամերիկյան հեռուստատեսային «Էմմի» մրցանակի դափնեկիր է դարձել «Գահերի խաղը» սերիալը, որը մրցանակի է արժանացել «Լավագույն դրամատիկ սերիալը» անվանակարգում: Սերիալի հաղթանակի մասին հայտարարվել է սեպտեմբերի 17-ի ուշ երեկոյան՝ 70-րդ մրցանակաբաշխության ժամանակ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---