ԱԳՆ խոսնակ. ՀՀ-ում որևէ երկրի կենսաբանական լաբորատորիաներ չկան26 սեպտեմբերի 2018 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ոչ ամերիկյան, ոչ էլ այլ երկրի կենսաբանական լաբորատորիաներ չկան։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ արձագանքելով այն քննադատություններին ու մեկնաբանություններին, որ ռուս փորձագետներին թույլ է տրվել մուտք գործել ամերիկյան լաբորատորիաներ։ «Դրանք բացարձակապես Հայաստանի իրավասության տակ գործող լաբորատորիաներ են, որտեղ աշխատում են միայն մեր քաղաքացիները»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: ԱԳՆ ներկայացուցիչը հաստատել է, որ ռուս փորձագետներն այցելել են այդ լաբորատորիա՝ սկսած 2017 թվականից։ «Դա բավականին բնական է երկու դաշնակից երկրների համար»,-ասել է նա։ Ռուսական «Կոմերսանտն» ավելի վաղ գրել էր, որ Մոսկվան բանակցում է Երևանի հետ մի փաստաթղթի շուրջ, որը կարգելի ՀՀ-ում գտնվող կենսաբանական ռեդեֆերենս-լաբորատորիաների օգտագործումը երրորդ երկրների կողմից։ «Եթե բանակցությունները հաջող ավարտ ունենան, ապա, օրինակ, ամերիկացի փորձագետները չեն կարողանա մուտք գործել լաբորատորիաներ»,-գրել էր թերթը: «Կոմերսանտին» տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ռուս մասնագետներին թույլ է տրվել Հայաստանում մուտք գործել ամերիկյան ֆինանսավորմամբ կառուցված լաբորատորիաներ, ուր զբաղվում են կենսաբանական նյութերի ուսումնասիրությամբ:«Այդ հիմնարկները ոչ մի կերպ չեն կարող օգտագործվել Ռուսաստանի դեմ։ Այդ լաբորատորիաներն ամբողջությամբ Հայաստանի իշխանությունների վերահսկողության ներքո են: Հայաստանը պատրաստ է համագործակցության: Ռուս մասնագետներն արդեն այնտեղ եղել են ու համոզվել, որ այդ լաբորատորիաներում ոչ մի սարսափելի բան չկա: Այդ լաբորատորիաները շատ բարձր որակի են»,-ասել էր կառավարության ղեկավարը։ Նշված լաբորատորիաները բացվել են 2016 թվականին ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Վտանգների նվազեցման գործակալության» ֆինանսավորմամբ։ Դրանք գործում են Երևանում, Գյումրիում և Իջևանում: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |