43 մլն դրամ՝ անձնագրային վարչության աշխատակիցների հավելավճարներին

43  մլն   դրամ՝   անձնագրային վարչության աշխատակիցների հավելավճարներին

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցների սոցիալական վիճակի բարելավման և նրանց կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացման նպատակով կառավարությունը 43 մլն դրամ կհատկացնի հավելավճարների գծով ծախսերի ֆինանսավորմանը: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 27-ի նիստի օրակարգում:

Մեկ աշխատողի հաշվարկով միջին ամսական հավելավճարի չափը կկազմի 45,200 դրամ:

Գումար կհատկացվի նաև վարչության շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման համար՝ 70,9 մլն դրամ: Այն կուղղվի ՀՀ ոստիկանության ԱՎՎ Շենգավիթի և Վաղարշապատի անձնագրային բաժանմունքների կապիտալ վերանորոգման աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության աշխատանքների ֆինանսավորմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---