Facebook-ը վիրտուալ իրականության սաղավարտ է ներկայացրել

Facebook-ը վիրտուալ իրականության սաղավարտ է ներկայացրել

PanARMENIAN.Net - Facebook ընկերությունը ներկայացրել է վիրտուալ իրականության Oculus Quest համակարգը, որը վաճառքի կհանվի 2019-ի գարնանը: Այդ մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Սարքի արժեքը կլինի $399:

Ընկերությունը հայտարարել է, որ նոր պրոդուկտը թույլ կտա օգտատերերին վիրտուալ իրականության ցանկացած ուղղությամբ նայել և շարժվել դրա միջով «ճիշտ այնպես, ինչպես իրական աշխարհում», գրում է «Վեդոմոստին»:

2 փոքր էկրան (մեկական յուրաքանչյուր աչքի համար) ունեցող ակնոցի մեջ ներկառուցված են հատուկ սենսորներ, որոնք որոշում են մարդու դիրքը տարածության մեջ:

Oculus Quest-ը նաև սենսորային սարքեր ունի, որոնք թույլ են տալիս օգտատերերին գործակցել մարդկանց ու օբյեկտների հետ: Համակարգում 50 խաղ կա, ժամանակի հետ դրանց քանակը կաճի:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---