ՌԴ հայտնի կանայք Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Արցախ կմեկնեն

ՌԴ հայտնի կանայք Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Արցախ կմեկնեն

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-7-ը նախատեսվում է ռուսաստանցի մեկ տասնյակից ավելի կանանց այցը Հայաստան և Արցախ՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակներում:

Խմբում ընդգրկված են Ռուսաստանի հասարակական-քաղաքական, մշակույթի, մարզական, գրական, լրատվական ոլորտների ականավոր գործիչներ, հայտնում է Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունը։

Նրանք Երևան կժամանեն հոկտեմբերի 5-ին, իսկ հոկտեմբերի 6-ին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ կմեկնեն Արցախ, որտեղ առաջնագծից խաղաղության իրենց ուղերձը կհղեն հակամարտության բոլոր կողմերին:

Աննա Հակոբյանը «Կանայք հանուն խաղաղության» արշավ ձեռնարկելու իր նախաձեռնության մասին առաջին անգամ հայտարարել է հուլիսի 24-ին՝ Մոսկվայում:

Ավելի վաղ «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին խոսելով Հակոբյանն ասել էր. «Ես հույս ունեմ, որ ձեր ձայնը և մեր ձայնը կհասնի նաև ադրբեջանցի մայրերին, և նրանք նույնպես կխոսեն ընդդեմ պատերազմի և հանուն խաղաղության: Եվ եթե դա տեղի ունենա, մեր շարքերը համալրվեն, մի օր անպայման մեր խոսքը կհասնի նաև կրակի հրաման տվող և պատերազմ սկսել-չսկսելու մասին որոշում կայացնող տղամարդկանց»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---