ԱԶԲ-ն վերանայել է ՀՀ տնտեսական աճի ցուցանիշը՝ հասցնելով 5.3%-ի27 սեպտեմբերի 2018 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) վերանայել է ՀՀ տնտեսական աճի ցուցանիշը 2018-ի համար՝ այն 4%-ից հասցնելով 5.3%-ի: Այդ մասին ասվում է բանկի 2018-ի Ասիայի զարգացման վերաբերյալ նոր տեսության մեջ: ՀՀ բյուջեով տնտեսական աճը 2018-ի արդյունքում նախատեսված էր 4,5%–ի չափով: Մասնավորապես՝ կանխատեսվում էր` արդյունաբերությունում՝ 6,5 տոկոս աճ, գյուղատնտեսության ոլորտում`4 տոկոս աճ: Բացի այդ, ԱԶԲ-ն բարձրացրել է նաև ՀՀ տնտեսական աճի ցուցանիշը 2019-ի համար՝ 4.2%-ից մինչև 4.5%: ՀՀ բյուջեով 2019-ի համար կանխատեսվում էր 5%: Գնաճը Հայաստանում 2018-ին կանխատեսվում է 2.7%,, իսկ 2019-ին՝ 2.5%: Կենտրոնական Ասիայի ամենաբարձր գնաճը կանխատեսվում է Ուզբեկստանում՝ 16%, Ադրբեջանում՝ 4.5%: Ինչպես նշում է ԱԶԲ-ն, ՀՀ տնտեսության աճը 2018-ի առաջին կիսամյակում կազմել է 8.3%, 2017-ի նույն հատվածում 6.9%, Տարածաշրջանում ամենամեծ աճը կանխատեսվում է Թուրքմենստնում՝ 6%, Վրաստանում այն կլինի 4.9%.: Ամենացածր աճը՝ Ադրբեջանում 1.7%: 2018 թվականի օգոստոսին 2017 թվականի համադրելի՝ նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է ընդամենը 0,6%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, հունիսին ու հուլիսին 2017-ի համադրելի ամիսների նկատմամբ գրանցվել էր 9,6% և 11,1% աճ։Հուլիսի համեմատ օգոստոսին տնտեսական ակտիվությունն աճել է մոտ 8%-ով: 2017 թ.-ին Հայաստանի տնտեսությունն արձանագրել է 7,5% աճ, իսկ գնաճը կազմել է 1%: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ըստ ՌԴ ԱԳՆ–ի՝ ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմը բացասաբար կազդի ՀՀ անվտանգության վրա Նշվել է, որ դա կնպաստի հեռանկար ունեցող երիտասարդների արտահոսքին Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Նա TED Talks ձևաչափով խոսել է «Նոր ղեկավարման ոճ: Թվային փոխակերպում» թեմայի շուրջ Ստանո․ Բլինքեն-Փաշինյան -Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չի լինելու «անվտանգության երաշխիքներին» ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու ՌԴ ԱԳՆ–ում կարծում են՝ 102–րդ ռազմաբազան ՀՀ ինքնիշխանության միակ երաշախավորն է Նշվել է, որ Արևմուտքը փոխարենը ոչինչ չի առաջարկում |