Բանակում կոռուպցիոն գործերով վերականգնված նյութական վնասը 13 անգամ գերազանցել է 2017-ի ցուցանիշը

Բանակում կոռուպցիոն  գործերով վերականգնված նյութական վնասը 13 անգամ գերազանցել է 2017-ի ցուցանիշը

PanARMENIAN.Net - 2018թ. առաջին կիսամյակում ՀՀ զինված ուժերում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով վերականգնված նյութական վնասը մոտ 13 անգամ գերազանցում է 2017 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, հայտնում է ՀՀԳլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների դատախազների կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով թիկունքային, սպառազինության, ռազմաբժշկական, ֆինանսական, կապիտալ շինարարության, հրթիռահրետանային և այլ ծառայությունների գծով հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել է 168 ուսումնասիրություն: Դրանց արդյունքում արձանագրվել է պետությանը պատճառված 264 մլն դրամի վնաս, որից վերականգնվել է 62 մլն դրամը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պատճառված վնասի չափը եղել է 82 մլն դրամ, որից վերականգնվել է 29 մլն դրամը։

2018-ի 1-ին կիսամյակի ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով նախապատրաստվել է 66 նյութ, հարուցվել է 28 քրեական գործ։

Նշված քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 176 մլն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 53.9 մլն դրամի դիմաց: Հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է 3.8 մլն դրամը, իսկ մնացած 173 մլն դրամ վնասի վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։

Հարուցված 28 քրեական գործերից 1 քրեական գործի վարույթը կարճվել է 1-ը կասեցվել։ Մյուս 26 քրեական գործերով իրականցվող նախաքննության ընթացքում մեղադրանքներ են առաջադրվել 5 անձի, որոնցից 3-ը՝ զորամասի հրամանատարի տեղակալ, մեկը՝ զորամասի կենտրոնի պետ եւ մեկը՝ զորամասի իրային պահեստի պետ։

Հաշվետու ժամանակահատվածում պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից ներկայացվել է 3 հայցադիմում, որոնցով հայացապահանջի ընդհանուր գումարը կազմել է 8.7 մլն դրամ։

2018թ. առաջին կիսամյակի ընթացքում ավարտված ուսումնասիրություններից բացի, պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրություններ են նախաձեռնվել նաեւ ինժեներական, կապի, եւ այլ ծառայությունների գծով, որոնց ուղղությամբ աշխատանքները շարունակվում։

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ զինվորական դատախազության դատախազների կողմից ընդահանուր առմանբ իրականացվել է դատավարական ղեկավարում 155 կոռուպցիոն բնույթի քրեական գործի քննության նկատմամբ, որոնցից 71 քրեական գործ հարուցվել է 2018 թվականի առաջին կիսամյակում: 2017թ առաջին կիսամյակի ընթացքում հարուցված կոռուպցիոն բնույթի քրեական գործերը եղել են 56-ը, կամ 27 տոկոսով քիչ այս տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Եթե 2017թ. առաջին կիսամյակում քննված քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրվել 54 անձի, ապա այս տարվա նույն ընթացքում՝ 96 անձի (78%-ով ավելի)։ Նախաքննությունն ավարտված 20 քրեական գործ՝ 44 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ:

2018թ. առաջին կիսամյակի ընթացքում քննչական մարմինների վարույթում քննված և ավարտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով և նախապատրաստված նյութերով պատճառվել է 409.9 մլն դրամի նյութական վնաս, որից մինչդատական վարույթում վերականգնվել է 406.3 մլն դրամը:

2017թ. նույն ժամանակահատվածում վարույթում քննված՝ ԶՈՒ-երում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով և նախապատրաստված նյութերով պետությանը պատճառված նյութական վնասը կազմել է 69.5 մլն դրամ, որից մինչդատական վարույթում վերականգնվել է 29.4 մլն դրամը, կամ 13 անգամ ավելի քիչ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---