ԱԳ նախարարը ԼՂ հարցում հայկական կողմի դիրքորոշումն է ներկայացրել ԵԽ գլխավոր քարտուղարին

ԱԳ նախարարը ԼՂ հարցում հայկական կողմի դիրքորոշումն է ներկայացրել ԵԽ գլխավոր քարտուղարին

PanARMENIAN.Net - Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին է ներկայացրել ԼՂ հարցում հայկական կողմի դիրքորոշումը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակցին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում հայկական կողմի առաջնայնությունները՝ բանակցային գործընթացի առաջմղման համար կարևորելով խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը, զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարումը:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը, քննարկել են ԵԽ-ին Հայաստանի ներգրավվածությանն առնչվող մի շարք հարցեր:

Հայաստանի արտգործնախարարը ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն անդրադարձել են կազմակերպության առջև ծառացած մի շարք խնդիրներին լուծումներ գտնելու հնարավորություններին և այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին:

ԱԳ նախարարն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, նոր կառավարության ծրագրային առաջնահերթություններին, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել նաև Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոձիասի, Ղազախստանի արտգործնախարար Կայրաթ Աբդրախմանովի, Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանի, Ուրուգվայի արտգործնախարար Ռոդոլֆո Նին Նովոայի, Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերի հետ։

Ընթերցեք նաև. ԱԳ նախարար. ՀՀ-ն արտաքին հարաբերություններում որդեգրել է շարունակականության սկզբունքը

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---