«Ֆրանկոֆոնիայի ավան». Ֆրանսիական երգ, պար, 3D անիմացիաներ, վարսահարդարում և խոհարարության մրցույթ

«Ֆրանկոֆոնիայի ավան». Ֆրանսիական երգ, պար, 3D անիմացիաներ, վարսահարդարում և խոհարարության մրցույթ

PanARMENIAN.Net - Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը բացի քաղաքական օրակարգից հագեցած է լինելու նաև մշակութային, տնտեսական և մի շարք այլ հարակից միջոցառումներով։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի տաղավարի պատասխանատու Պատրիկ Դեվոտուրը՝ հավելելով, որ հոկտեմբերի 7-12-ը Երևանի կենտրոնում կգործի «Ֆրանկոֆոնիայի ավանը», որի կազմում կգործեն Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, աֆրիկյան երկրների, տաղավարներ:

Նա նշել է, որ Ֆրանսիայի տաղավարը ներկայացվելու է 150քմ տարածքում, որտեղ համատեղվել են բազմաթից տնտեսական, մշակութային, կրթական միջոցառումներ, 3D անիմացիաներ, հայտնում է Panorama.am-ը

Տաղավարում կիրականացվի բլոգերների վերապատրաստում, վարսահարդարման ցուցադրություն, խոհարարական մրցույթ, ֆրանսերենի դասընթացներ սկսնակների համար ու վերապատրաստում՝ դասավանդողների համար։

Ֆրանսիայի տաղավարում լինելու են ծրագրեր՝ գործարարություն և զարգացում, թվային ոլորտ, մեդիաներ և մշակույթ, արհեստներ, գիտելիք և լեզուներ թեմաներով։

Դեվոտուրը նշել է, որ ֆրանսերեն լեզուն ոչ միայն կիսվելու ու օգտագործելու համար է, այլ նաև ստեղծագործելու ու հաջողության հասնելու՝ «Հնարավորությունների ֆրանսերեն», ինչպես բնորոշում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ֆրանսերենի շուրջ կհամախմբվեն ֆրանսիական TV5 հեռուստաընկերությունը, RFI ռադիոկայանը, ֆրանսիական ինստիտուտը։

Միջոցառումների շարքում է նաև Caravan des dix mots միջոցառումը՝ իր հսկա խամաճիկներով, երգին, պարին ու թատրոնին նվիրված սեմինարներով, ֆրանսիացիների սիրելի պետանկ խաղով։

2018թ.-ի հոկտեմբերի 11-12-ին Հայաստանում տեղի կունենա Ֆրանկոֆանիայի գագաթնաժողովը, որի ժամանակ Հայաստանը կհյուրընկալի 84 երկրի պատվիրակություն։

Ընթերցեք նաև.Ֆրանկոֆոնիայի գալա-համերգին ելույթ կունենա ZAZ-ը

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---