Փաշինյան. ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն ամենասեղմ ժամկետում, բայց ոչ ափալ-թափալ29 սեպտեմբերի 2018 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն ամենասեղմ ժամկետում, բայց ոչ ափալ-թափալ: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում: «Հայաստանում հնարավորինս ամենակարճ ժամկետում, ոչ ափալ֊թափալ, բայց հնարավորինս կարճ ժամկետում, պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ», ֊ ասել է Փաշինյանը: Նա հավելել է, որ դա անհրաժեշտ է հետհեղափոխական շրջանը հաղթահարված համարելու համար և որպեսզի երկրի զարգացման հարցերը դառնան օրակարգի միակ հարցը: Այդ անհրաժեշտությունը վարչապետը հիմնավորել է այն փաստով, որ Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած քաղաքացիների 81 տոկոսը։ ֊ «Եթե կասկածներ կհնչեն ժողովրդի տեսակետի վերաբերյալ, կարծում եմ, որ մենք նաև կմտածենք այն մասին, թե ինչպես ավելի լայն մասշտաբներով ճշտենք ժողովրդի կարծիքը և տեսակետը: Բայց կարծում եմ՝ բանը դրան չի հասնի»,-ասել է վարչապետն ուղիղ եթերում։ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր հերթին հայտարարել էր, որ ՀՀԿ-ն դեմ է հրատապ զարգացումներին, հրատապ ընտրություններին։ Էդուարդ Շարմազանովը հավելել է, որ ՀՀԿ-ն պատրաստ է քաղաքական երկխոսության։ «Բացառապես երկխոսության միջոցով ենք գտնում Հայաստանում քաղաքական օրակարգի ձևավորումը», - ասել է ՀՀԿ խոսնակը։ Նա շեշտել է, որ պատրաստ են երկխոսության, բայց՝ ոչ առճակատման։ «Բայց երկխոսության պատրաստ լինել չի նշանակում ընդունել հակառակ կողմի առաջարկը», - ընդգծել է ԱԺ փոխնախագահը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |