Facebook-ի դեմ կիբերհարձակման արդյունքում 50 մլն աքաունթ է վնասվել

Facebook-ի դեմ կիբերհարձակման արդյունքում 50 մլն աքաունթ է վնասվել

PanARMENIAN.Net - Facebook ընկերությունը հայտարարել է, որ սոցցանցի դեմ հզոր կիբերհարձակում է ձեռնարկվել, որի հետևանքով մոտ 50 մլն աքաունթ է վնասվել:

Ոճրագործներն օգտվել են «Տեսնել ինչպես» գործառույթի հետ կապված խոցելիությունից՝ նրանց հաջողվել է առևանգել հասանելիության բանալիները, որոնք թույլ են տալիս օգտատերերին չներմուծել լոգինն ու գաղտնաբառը սոցցանցի յուրաքանչյուր կիրառման ժամանակ: Այդ բանալիների շնորհիվ հաքերները կարողացել են հսկողություն հստատել աքաունթների հանդեպ, գրում է Meduza-ն:

Facebook-ում դեռ չգիտեն, թե եղել են արդյոք այլ աքաունթների առևանգումներ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ սոցցանցը փոխել է 90 մլն աքաունթի մուտքի բանալիները: Այդ պատճառով այդ օգտատերերը ստիպված են եղել նորից գրանցել իրենց լոգինը: Ըստ սոցցանցի, գաղտնաբառը փոխելու կարիք չկա:

«Մենք վերացրել ենք խոցելիությունը և դիմել իրավապահ մարմիններին: Մենք դեռ չգիտենք, թե ով է կանգնած գրոհի ետևում և որտեղ են նրանք տեղակայված»,-ասել են ընկերությունում:

2018-ին հայտնի դարձավ, որ սոցցանցի տասնյակ միլիոնավոր օգտատերերի տվյալներն ապօրինաբար հայտնվել են Cambridge Analytica ընկերության տնօրինության տակ, որը զբաղվում է քաղաքական գովազդով, այդ թվում Դոնալդ Թրամփի համար: Դրանից հետո Facebook-ը հայտարարեց օգտատերերի տվյալների անվտանգության վերահսկողությունը խստացնելու մասին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---