Վարուժան Ավետիսյանը և Գարեգին Չուգասզյանը՝ «Սասնա ծռերի» նախագահության անդամներ

Վարուժան Ավետիսյանը և Գարեգին Չուգասզյանը՝ «Սասնա ծռերի» նախագահության անդամներ

PanARMENIAN.Net - «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարում կուսակցության նախագահության անդամներ են ընտրվել Վարուժան Ավետիսյանն ու Գարեգին Չուգասզյանը:

Ծափողջյուններով ներս են հրավիրվել ՊՊԾ գրավման մասնակից «Սասնա ծռերին», որոնցից բացակայում էին Պավել Մանուկյանը, Արմեն Փիլոյանը և Սմբատ Բարսեղյանը, հայտնում է Panorama.am-ը:

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի թեկնածությունն առաջադրվել է կուսակցության նախագահության կազմում, սակայն, քանի որ նա դեռ չունի ՀՀ քաղաքացիություն չէր կարող ընտրվել:

Համագումարի բացմանը ելույթ է ունեցել Ժիրայր Սեֆիլյանը: «Եկել է մի պահ՝ վերջապես մեր երազած ազգային կազմակերպությունը ծնելու: Իմ համոզմամբ այն, ինչ այսօր հիմնադրում ենք, առնվազն լինելու է մեր պատկերացրած ազգային պետության հիմնասյուններից մեկը, սակայն մինչ այս հանգրվանը հասնելը, բոլորս գիտենք, որ մեր ժողովուրդը հասել է դաժան պայքարի երկար ճանապարհ և ունեցել բազմաթիվ զոհեր, ռեժիմի զոհեր, որոնց զգալի մասի գործերը մինչ այսօր բացահայտված չեն»,-ասել է նա:

Վարուժան Ավետիսյանն իր հերթին հայտարարել է, որ կուսակցությունը որդեգրում է ազգային առաքելությանը միտված, հայրենիքի վերատիրացմանը հետամուտ և Առաջին Հանրապետության ժառանգորդության վրա հիմնված իրավաքաղաքական հայեցակարգ: «Մտածողական և կամային հաղթահարում պետք է լինի, որի մեկնարկը պետք է լինի ռուս-թուրքական դավադիր երկընտրանքի հաղթահարումը»,-իր ելությում նշել է նա:

Գարեգին Չուգասզյանն իր ելույթում ասել է. «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների նորացումն առաջին հերթին պահանջում է վերանայել Հայաստանում Ռուսաստանի ուժային ներկայությունը։ Հայաստանի համար անընդունելի է իր սահմանների պահպանության իրականացումն օտարերկրյա պետության սահմանապահ ուժերի կողմից, ուստի նա առաջնահերթ է համարում դրանց ստորաբաժանումների անհապաղ դուրսբերումը և սահմանի պահպանումը հայկական կողմին հանձնումը»։

Համագումարին հրավիրվածների թվում էին գեներալ-մայոր, արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր- Թադևոսյանը, քաղաքագետներ Լևոն Շիրինյանը, Հմայակ Հովհաննիսյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը և այլք:

Ավելի վաղ Վարուժան Ավետիսյանը հայտարարել էր «Սասնա ծռեր» խմբավորման գործունեության դադարեցման ու նույնանուն կուսակցության ստեղծման մասին։ Նա տեղեկացրել էր, որ առաջիկայում ստեղծվելու է «Սասնա ծռեր» կուսակցություն ստեղծման նախաձեռնող խումբ, որը մշակելու է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, ապա կազմակերպելու է կուսակցության հիմնադիր համագումարի և գրանցման գործընթացը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---