ՀՀ-ում Ամերիկայի առևտրի պալատը մտահոգված է, որ «Լիդիան Արմենիան» զրկված է գործելու օրինական իրավունքից»

ՀՀ-ում Ամերիկայի առևտրի պալատը մտահոգված է, որ «Լիդիան Արմենիան» զրկված է գործելու օրինական իրավունքից»

PanARMENIAN.Net - Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (ՀԱԱՊ/AmCham) ողջունել է Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտում պատասխանատու գործելաոճ և միջազգային չափանիշներ ներդնելու կառավարության կողմից հայտարարված պատրաստակամությունը:

ՀԱԱՊ-ը միևնույն ժամանակ մտահոգություն է հայտնում, որ Ամուլսար տանող ճանապարհները փակ են արդեն ավելի քան երեք ամիս և «Լիդիան Արմենիան»զրկված է գործելու օրինական իրավունքից: Հանքարդյունաբերության ոլորտի շուրջ անհանգստությունը լիովին հասկանալի է, սակայն ՀԱԱՊ-ն ակնկալում է, որ այդ մտահոգություններին լուծումներ կտրվեն օրինական ճանապարհով և արդար ու պրոֆեսիոնալ միջոցներով:

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (ՀԱԱՊ/AmCham) առաջատար բիզնես միավորում է, որի անդամ են հանդիսանում տնտեսության տարբեր ոլորտների ավելի քան 120 կազմակերպություն: Լոբբիստական գործունեության միջոցով պալատը խրախուսում է առողջ բիզնես և ներդրումային միջավայր Հայաստանի տնտեսության բոլոր այն ոլորտներում, որ ներկայացնում են անդամ կազմակերպությունները:

ՀԱԱՊ-ը վստահ է, որ պատասխանատու հանքարդյունաբերությունը՝ հիմնված ICMM, IFC, ՎԶԵԲ և այլ ընդունված միջազգային չափանիշների և կանոնակարգերի վրա, կարող է դառնալ Հայաստանի տնտեսության կայուն ճյուղ:

Կազմակերպությունը հավատացած է, որ ՀԱԱՊ անդամ որոշ կազմակերպություններ, ինչպես օրինակ «Լիդիան Արմենիան», որի բաժնետերերի շարքում է ՎԶԵԲ-ը, արդեն իսկ գործում է այս չափանիշներով: Ավելին, պալատը ողջունում է կենսաբազմազանության պաշտպանությանն ուղղված բոլոր ջանքերը և ակնկալում է, որ իր անդամ բոլոր կազմակերպությունները կիրառեն օրենքի բոլոր պահանջները:

ՀԱԱՊ-ը ողջունում է պրոֆեսիոնալ և անկողմնակալ ստուգումները հանքարդյունաբերության ոլորտում՝ միաժամանակ մտահոգություն հայտնելով վերջին ամիսների որոշ զարգացումների կապակցությամբ: Նշվում է, որ Մինչ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը հայտարարել է, որ առաջ են եկել «նոր բնապահպանական գործոններ» և հրապարակայնորեն կոչ է արել դադարեցնել ծրագրի աշխատանքները, Բնապահպանության նախարարը հերքել է նման գործոնների հայտնաբերման փաստը:

«Կարծում ենք, որ խիստ կարևոր է զերծ մնալ անհերքելի գիտական հիմք չունեցող այնպիսի հապշտապ հայտարարություններից, որոնք կարող ենք հակասական ազդակներ ուղարկել շուկա: Մենք նաև ակնկալում ենք, որ նույն չափանիշներն արդար և հավասար կերպով կկիրառվեն ոլորտիբոլոր կազմակերպությունների հանդեպ: Որպես բիզնես միավորում, ՀԱԱՊ-ը ցանկանում է Հայաստանում տեսնել պատասխանատու և կայունության սկզբունքներին հավատարիմ հանքարդյունաբերության ոլորտ: Այս առումով հավասար դաշտը և օրենքի թափանցիկ,կանխատեսելի և անկողմնակալ կիրարկումը կարևորագույն նշանակություն ունի»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը տեղեկացրել է, որ դեպի Ամուլսարի հանք տանող «ճանապարների մի խումբ անձանց կողմից ապօրինի փակման հետևանքով, «Լիդիան Արմենիան» չի կարողանում իրականացնել հանքում շինարարական աշխատանքների տարածքի բնապահպանական կառավարումը:

Ամուլսարում ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիական և բնապահպանական խմբերը փակ են պահում դեպի հանքավայր տանող ճանապարհները՝ խոչընդոտելով այստեղ ընթացող շինաշախատանքներին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---