Մարգարիտա Գասպարյանը հաղթել է Տաշքենդի մրցաշարում

Մարգարիտա Գասպարյանը հաղթել է Տաշքենդի մրցաշարում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը դարձել է 225.000 մրցանակային ֆոնդով Տաշքենդի մրցաշարի հաղթող: Նա եզրափակչում վստահ հաղթանակ է տարել ռուս թենիսիստուհի Անաստասիա Պոտապովայի նկատմամբ, հայտնում, է Vesti.ru-ն:

Հանդիպումը տևել է 1 ժամ, 1 րոպե: Գասպարյանը հաղթել է 6:2, 6:1 հաշվով:

Հաղթանակը Տաշքենդի մրցաշարում Գասպարյանին բերել է 280 վարկանշային միավոր, իսկ որպես պարգևավճար նա կստանա 43,000 դոլար:

Սա 24-ամյա Մարգարիտայի երկրորդ տիտղոսն է մարզական կարիերայի ընթացքում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---