Փաշինյանը Պուտինի այցը ՀՀ 2019-ի սկզբին է ակնկալում

Փաշինյանը Պուտինի այցը ՀՀ 2019-ի սկզբին է ակնկալում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կայցելի 2019-ի սկզբին: Այդ մասին Փաշինյանը հայտարարել է լրագրողներին:

«Կարծում եմ, ճիշտ կլինի, որ այց տեղի ունենա 2019-ի սկզբին: Ինչո՞ւ: Որպեսզի պատրաստենք պայմանագրային բազան, փաստաթղթեր ստորագրենք այցի ժամանակ»,-ասել է Փաշինյանը:

Ըստ նրա, ավելի վաղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ ՌԴ նախագահի այցը Հայաստան տեղի կունենա 2018-ի ավարտին կամ 2019-ի սկզբին: Վարչապետը շեշտել է, որ պարբերաբար շփվում է ՌԴ նախագահի հետ:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինիայցը Հայաստան մինչև 2018-ի ավարտը քիչ հավանական է, ավելի շատ միտված է 2019 թվականին:«Իրոք, քննարկվել է ՌԴ նախագահի Հայաստան այցելության կազմակերպման հնարավորությունը, սակայն, կոնկրետ ժամկետներ դեռ չեն քննարկվում»,-ասել էր Ուշակովը ճեպազրույցում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---