Իրանը հրթիռակոծել է Ահվազում ահաբեկչության կազմակերպիչների դիրքերը 1 հոկտեմբերի 2018 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Իրանի զինված ուժերը հրթիռակոծել են Ահվազում զորահանդեսի ժամանակ իրականացված ահաբեկչության կազմակերպիչներին և նրանց օբյեկտները Եփրատի արևելյան ափին՝ Սիրիայում: Այդ մասին հայտնել է Press TV հեռուստաալիքը Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի հետ կապված Sepah News պորտալի վրա հղումով: Ըստ պորտալի, հրթիռային հարվածները հասցրել է Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի օդատիեզերական դիվիզիան: Արդյունքում ոչնչացվել են մեծ թվով ահաբեկիչներ, կան տուժածներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ահաբեկչությունն Ահվազում տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին, երբ անհայտ գրոհայինները մոտ 10 րոպե կրակել են հավաքված մարդկանց վրա Իրանի հարավային Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ: Գրոհայինները ռազմական համազգեստով են եղել: Առնվազն 24 մարդ է զոհվել, վիրավորների թիվը հասնում է մի քանի տասնյակի: Ահվազում ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Ահվազի հայրենասիրական արաբական ժողովրդավարական շարժումը», որը կապեր ունի Սաուդյան Արաբիայի հետ:Ավելի ուշ կատարվածի համար պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետությունը»: Այդ մասին հայտնել է Reuters-ը Amaq գործակալության վրա հղումով: Իրանի իշխանությունները հերքում են ԻՊ մասնակցությունն ահաբեկչությանը: Թեհրանը մեղադրում է «ահաբեկչության տարածաշրջանային հովանավորներին ու նրանց ամերիկացի հրահանգիչներին»: Այդ մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն |