Մասնակցությունը Մակեդոնիայի վերանվանման հանրաքվեին ցածր է եղել

Մասնակցությունը Մակեդոնիայի վերանվանման հանրաքվեին ցածր է եղել

PanARMENIAN.Net - Մակեդոնիայի ԿԸՀ-ն ցածր մասնակցություն է գրանցել երկրի վերանվանման հանրաքվեում: Ըստ ԿԸՀ նախագահ Օլիվեր Դերկոսկիի, մասնակցությունը չի ապահովի որոշման կայացման համար նվազագույն 50%-ի (ավելի քան 1,8 մլն մարդ) շեմը:

Ըստ ԿԸՀ-ի, մասնակցությունը հանրաքվեի ավարտից կես ժամ առաջ եղել է մոտ 34 տոկոս: Ըստ Մակեդոնիայի օրենսդրության, եթե քվեարկել է 50 տոկոսից քիչ մարդ, ապա հանրաքվեն համարվում է չկայացած:

Reuters-ի աղբյուրը Մակեդոնիայի իշխող կուսակցությունում հայտարարել է, որ մասնակցությունը 50 տոկոսի հասցնելու շանս չկա: Միայն երկրի 2 տարածաշրջանում է քվեարկել 50 տոկոսից ավելին: Միջինը բնակավայրերում մասնակցությունը չի գերազանցել 20 տոկոսը:

Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևն իր հերթին հաջողված է համարում հանրաքվեն: Ըստ նրա, կարևոր է ոչ թե քվեարկածների քանակն, այլ նրանց պատասխանները:

Հանրաքվեում Մակեդոնիայի բնակիչները պետք է պատասխանեին այն հարցին, թե համաձայն են արդյոք, որ հանրապետությունը վերանվանվի Հյուսիսային Մակեդոնիա: Վերանվանումը թույլ կտա երկրին ապագայում անդամակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---